09:48  ,  8 հունվարի, 2014

«Բարսելոնան» աչք է դրել Վիդիչի վրա

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է փնտրել կենտրոնական պաշտպանի:

Mundo Deportivo-ն գրում է, որ կատալոնացիները տրանսֆերային ցուցակում հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ պաշտպան Նեմանիա Վիդիչը, ում գործող պայմանագրի ժամկետը լրանում է ընթացիկ մրցաշրջանի վերջում: «Բարսելոնայի» ղեկավարությունը կարծում է, որ 32-ամյա Վիդիչը կարող է հարմարվել կատալոնացիների խաղաոճին եւ կարգավորել թիմի խաղը պաշտպանությունում:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Վիդիչը մասնակցել է 13 հանդիպման: Նա 2006-ին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում