23:24  ,  5 հունվարի, 2014

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիայի Գավաթից. «Սուոնսիի» առաջին հաղթանակն «Օլդ Տրաֆորդում»

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ հաղթահարել ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի արգելքը:

Երրորդ շրջանում Անգլիայի 20-ակի չեմպիոնը սեփական խաղադաշտում 1:2 հաշվով պարտվեց ուելսյան «Սուոնսիին», որի հաղթական գնդակը վերջին րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Բոնին:

«Սուոնսին» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 24 մրցաշրջանների ընթացքում առաջին անգամ կրեց 5-րդ տնային պարտություն:

Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ 

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սուոնսի»՝ 1:2

Խավյեր Հերնանդես, 16 – Ուեյն Ռաուտլեջ, 12, Վիլֆրիդ Բոնի, 90

Հեռացում՝ Ֆաբիո, 80 («Մանչեսթեր Յունայթեդ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում