Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերին հնարավոր է՝ չկարողանա դուրս գալ կոմայից, հաղորդում է Sky Sport Italia: Այժմ նախկին ավտոարշավորդի առողջական վիճակը կայուն ծանր է:
Շումախերի հարազատներից մեկը հայտնել է, որ բժիշկները մասնավոր զրույցներում իրենց տրամադրում են, որ Շումախերը դժվար թե դուրս գա կոմայից: Չի բացառվում, որ այդ վիճակում նա մնա ընդմիշտ: Գլխուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածքի պատճառով առաջացած արյունազեղումից հետո Շումախերը կոմայի մեջ է:
Շումախերի մենեջեր Սաբին Կեհմը հայտնել է, որ ոչ մի փոփոխություն չի նկատվում: Բժիշկները նշում են, որ այս կարգի վնասվածքներից հետո հիվանդների միայն 1/3-րդն է վերադառնում բնականոն կյանքի:
Հիշեցնենք, որ ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու եւ ժայռին գլխով բախվելու հետեւանքով Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոնը ստացել է ուղեղի աջ կիսագնդի ծանր վնասվածք, արյունազեղում: Ուղղաթիռով Գրենոբլի հիվանդանոց տեղափոխելուց հետո Շումախերը վիրահատվել է, հեռացվել է ուղեղի հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը: Սակայն Գրենոբլում կայացած մամուլի ասուլիսում վիրահատություն կատարած բժիշկները զերծ են մնացել կանխատեսումներ անելուց՝ նշելով, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է արձագանքում նման ծանր վնասվածքին եւ ասել, թե ինչ արդյունք կտա վիրահատությունը հնարավոր չէ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի
14:02 , 27 օգոստոսի