Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրա գլխուղեղի վրա կատարվել է վիրահատություն, արհեստական կոմայի մեջ է, բժիշկները հրաժարվում են կանխատեսումներ անել: Այդ մասին Գրենոբլում կայացած կարճ մամուլի ասուլիսում հայտարարել են Շումախերի բուժող նյարդավիրաբույժները: Ասուլիսն ուղիղ եթերում հեռարձակում էր Euronews-ը:
«Կատարվել է վիրաբուժական միջամտություն, հեռացվել է գլխուղեղում արյան զեղումից առաջացած հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը, Շումախերն այժմ արհեստական կոմայի մեջ է: Սակայն վիճակը ծայրահեղ ծանր է: Շումախերը մարզիկ է, եւ դա կարող է օգնել նրա օրգանիզմին կյանքի համար պայքարում: Եթե Շումախերը սաղավարտով չլիներ, ապա նա ընկնելու պահին կմահանար»,- ասել է Գրենոբլի հիվանդանոցի վիրաբույժը:
Ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած միջադեպից հետո Շումախերը բժկական օգնություն է ստացել 7 րոպե անց: Նա չի կորցրել գիտակցությունը, սակայն եղել է շոկային վիճակում: 44-ամյա նախկին ավտոարշավորդը ուղղաթիռով տեղափոխվել է Գրենոբլի հիվանդանոց: Շումախերն ընկել էր լեռնադահուկով սահելիս:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի