Շումախերի վիճակը ծայրահեղ ծանր է

14:28   30 դեկտեմբերի, 2013

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրա գլխուղեղի վրա կատարվել է վիրահատություն, արհեստական կոմայի մեջ է,  բժիշկները հրաժարվում են կանխատեսումներ անել: Այդ մասին Գրենոբլում կայացած կարճ մամուլի ասուլիսում հայտարարել են Շումախերի բուժող նյարդավիրաբույժները: Ասուլիսն ուղիղ եթերում հեռարձակում էր Euronews-ը:

«Կատարվել է վիրաբուժական միջամտություն, հեռացվել է գլխուղեղում արյան զեղումից առաջացած հեմատոման եւ կարգավորվել է ներգանգային ճնշումը, Շումախերն այժմ արհեստական կոմայի մեջ է: Սակայն վիճակը ծայրահեղ ծանր է: Շումախերը մարզիկ է, եւ դա կարող է օգնել նրա օրգանիզմին կյանքի համար պայքարում: Եթե Շումախերը սաղավարտով չլիներ, ապա նա ընկնելու պահին կմահանար»,- ասել է Գրենոբլի հիվանդանոցի վիրաբույժը:

Ֆրանսիական Ալպերում տեղի ունեցած միջադեպից հետո Շումախերը բժկական օգնություն է ստացել 7 րոպե անց: Նա չի կորցրել գիտակցությունը, սակայն եղել է շոկային վիճակում: 44-ամյա նախկին ավտոարշավորդը ուղղաթիռով տեղափոխվել է Գրենոբլի հիվանդանոց: Շումախերն ընկել էր լեռնադահուկով սահելիս:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.