17:54  ,  27 դեկտեմբերի, 2013

Աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյան. 2013-ը հաջող տարի էր ինձ համար

Շատ ուրախ եմ, որ Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը գլխավորում է Դավիթ Սաֆարյան: Նա իսկապես արժանի է այդ կոչմանը: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյան, ով լավագույն տասնյակի մեջ է ընգրկված ըստ ՀՀ սպորտի նախարարության տարբերակի:

«Արդեն երկրորդ անգամ ընդգրկվում եմ լավագույն տասնյակի մեջ, ինչի համար շատ հպարտ եմ եւ ուրախ: Հպարտ եմ, որ երկրորդ անգամ ինձ հաջողվեց հասնել աշխարհի չեմպիոնի կոչմանը, ինչի արդյունքում էլ հայտնվեցի լավագույն տասնյակում: Շատ ուրախ եմ, որ տասնյակը գլխավորում է Դավիթ Սաֆարյան: Նա իսկապես արժանի է այդ կոչմանը: 2013-ը հաջող տարի էր ինձ համար: Նման հաջողություններով ու նվաճումներով կցանկանամ նշանավորվի նաեւ 2014 թվականը: Այդ կապակցությամբ բոլորին մաղթում եմ հաջողություն եկող տարում, կրկնապատկենք յուրաքանչյուրս մեր հաջողությունները»,- ասաց Աշոտ Դանիելյանը:

2010 թվականին Աշոտ Դանիելյանը դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, 2011-ին նվաճել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը, իսկ այս տարի դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով