17:16  ,  26 դեկտեմբերի, 2013

Soccer.ru. Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի տրանսֆերները ուժեղացրին «Սպարտակը»

Նախորդ մրցաշրջանի նույն ժամանակահատվածում «Սպարտակը» 7 միավոր ավելի քիչ ուներ, իսկ չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունները նվազագույնն էին, գրում է Soccer.ru կայքը՝ ամփոփելով Մոսկվայի «Սպարտակի» ելույթները։

«Արդյունքների տեսանկյունից Վալերի Կարպինի թիմն ավելացրել է։ Օգնեցին որակյալ տրանսֆերները՝ Բոկետին, Մովսիսյանը, Գլուշակովը եւ Օզբիլիսը, բոլոր այս ֆուտբոլիստները ձեռք են բերվել մրցակիցներից, կազմել են թիմի կորիզը։

Գլխավոր խնդիրն այն է, որ Յուրա Մովսիսյանը Էմենիկեի հեռանալուց հետո չունի մրցակից հարձակման կենտրոնում։ Բարիոսը պետք է ջանք չխնայի ձմեռային հավաքների ժամանակ լավ մարզավիճակ ձեռք բերելու համար, իսկ Ուորիսը պատրաստվում է հեռանալ «Սպարտակից»,- գրում է ռուսական կայքը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրից հետո «Սպարտակը» 39 միավոր երրորդն է։ Մրցաշարային աղյուսակը 40-ական միավորով գլխավորում են Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» եւ Մոսկվայի «Լոկոմոտիվը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում