Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2014-ի մարտի 5-ին կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ուկրաինայի ազգային թիմի հետ, գրում է Terrikon.com-ը՝ հղում կատարելով բուլղարական մամուլին:
Ուկրաինայի հավաքականն այդ խաղի համար ունի 5 հնարավոր մրցակիցներ: Հայաստանից բացի, քննարկվում են նաեւ Բուլղարիայի, Շոտլանդիայի, Ռուսաստանի եւ բալկանյան երկրներից մեկի տարբերակները:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դեռ չի կողմնորոշվել թիմի նոր գլխավոր մարզիչի հարցում: Վարդան Մինասյանի հեռանալուց հետո այդ պաշտոնը դարձել է թափուր:
Հայաստանի հավաքականը նախորդ խաղն անցկացրել է նոյեմբերի 15-ին՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում մրցելով իտալացիների դեմ: Այդ խաղում Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում գրանցվել էր 2:2 հաշիվը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:09 , 25 սեպտեմբերի
09:33 , 25 սեպտեմբերի
09:06 , 25 սեպտեմբերի
00:44 , 25 սեպտեմբերի
23:05 , 24 սեպտեմբերի 
22:14 , 24 սեպտեմբերի 
21:52 , 24 սեպտեմբերի
20:23 , 24 սեպտեմբերի
20:07 , 24 սեպտեմբերի 
19:47 , 24 սեպտեմբերի