Հայաստանի հավաքականը կարող է ընկերական խաղ անցկացնել ուկրաինացիների հետ

10:44   25 դեկտեմբերի, 2013

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2014-ի մարտի 5-ին կարող է ընկերական հանդիպում անցկացնել Ուկրաինայի ազգային թիմի հետ, գրում է Terrikon.com-ը՝ հղում կատարելով բուլղարական մամուլին:

Ուկրաինայի հավաքականն այդ խաղի համար ունի 5 հնարավոր մրցակիցներ: Հայաստանից բացի, քննարկվում են նաեւ Բուլղարիայի, Շոտլանդիայի, Ռուսաստանի եւ բալկանյան երկրներից մեկի տարբերակները:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը դեռ չի կողմնորոշվել թիմի նոր գլխավոր մարզիչի հարցում: Վարդան Մինասյանի հեռանալուց հետո այդ պաշտոնը դարձել է թափուր:

Հայաստանի հավաքականը նախորդ խաղն անցկացրել է նոյեմբերի 15-ին՝ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վերջին տուրում մրցելով իտալացիների դեմ: Այդ խաղում Նեապոլի «Սան Պաոլո» ստադիոնում գրանցվել էր 2:2 հաշիվը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.