12:11  ,  23 դեկտեմբերի, 2013

Լեւոն Արոնյանը տարին ավարտեց երկրորդ տեղում

2700chess.com-ը ներկայացրել է շախմատիստների համաշխարհային դասակարգման թարմացված աղյուսակը։

Շախմատի Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը։ Արոնյանն առաջադիմել է 9.5 միավորով եւ նրա գործակիցը այժմ կազմում է 2812.5։

Աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենը 2872 գործակցով առաջինն է: Լավագույն տասնյակում են նաեւ ամերիկացի Հիկարու Նակամուրան, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը, բուլղարացի Վեսելին Տոպալովը,  իտալացի Ֆաբիանո Կարուանան, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, իսրայելցի Բորիս Գելֆանդը, հնդիկ Վիշվանաթան Անանդը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը: 

Հիշեցնենք, որ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ավարտված Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումների կայծակնային խաղի (բլից) մրցաշարում Արոնյանը նվաճեց արծաթե մեդալը, իսկ տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում հայ շախմատիստն ուժեղագույնն էր առաջին խաղատախտակի վրա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով