Անթալիայում ավարտված շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում շախմատի Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը լավագույնն էր առաջին խաղատախտակի վրա։
Արոնյանը մասնակցել է 8 տուրի, հաղթել չորսում, իսկ չորս պարտիան ավարտել ոչ ոքի։ ՖԻԴԵ-ի երկրորդ համարը ոչ մի պարտություն չի կրել։ Նա հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովին, հոլանդացի Անիշ Գիրիին եւ չինացի Լի Չաոյին։ Հայ գրոսմայստերը վաստակել է 6 միավոր։
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին չեմպիոն Հայաստանի հավաքականը զբաղեցրել է հինգերորդ տեղը։
Տեսանյութը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի