01:58  ,  23 դեկտեմբերի, 2013

ՊՍԺ – «Լիլ»՝ 2:2

ՊՍԺ – «Լիլ» խաղով ավարվեց ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրը: Փարիզում գրացվեց 2:2 հաշիվը:

«Լիլի» պաշտպան Մարկո Բաշայի ինքանգոլի շնորհիվ պարտությունից խուսափած ՊՍԺ-ի կազմում հերթական գոլը խփեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով 15 գնդակով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Առաջատար ՊՍԺ-ն իր միավորների քանակը հասցրեց 44-ի, իսկ «Լիլը» 40 միավորով երրորդն է: Երկրորդ տեղում գտնվող «Մոնակոն» հավաքել է 41 միավոր: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտն» ունի 29 միավոր եւ «Մարսելի» ու «Ռեյմսի» հետ բաժանում է 6-8-րդ տեղերը:

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր  

ՊՍԺ – «Լիլ»՝ 2:2

Զլատան Իբրահիմովիչ, 34, Մարկո Բաշա, 72 (ինքնագոլ) – Ռիո Մավուբա, 44, Սալոմոն Կալու, 53 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում