18:36  ,  18 դեկտեմբերի, 2013

ՈւԵՖԱ-ն փոխել է վիճակահանության արդյունքը. Հայաստան vs Ադրբեջան չի լինի

Մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստան – Ադրբեջան դիմակայություն չի լինի։ Վիճակահանությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականները հայտնվել էին նույն խմբում։ Սակայն ՈւԵՖԱ-ն փոխել է վիճակահանության արդյունքը։

Նոյեմբերի 28-ին կայացած վիճակահանությամբ 4-րդ խմբում Հայաստանի մրցակիցներն էին Ադրբեջանի, Սլովակիայի եւ Հունգարիայի հավաքականները։ Այժմ Հայաստանը 9-րդ խմբում է, իսկ մրցակիցներն են Իտալիան, Սերբիան եւ Սան Մարինոն, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։ Ընտրական մրցաշարը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 10-ից 15-ը Սերբիայում։

4-րդ խմբում Ադրբեջանի մրցակիցներն են Սլովակիան, Հունգարիան եւ Սլովենիան։ Այս խմբի ընտրական մրցաշարը կանցկացվի 2014թ. նոյեմբերի 10-ից 15-ը Հունգարիայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում