Ռուսական «Советский Спорт»-ն անցկացնում է հարցում՝ որոշելու համար Ռուսաստանի առաջնության 2013թ․ լավագույն ֆուտբոլիստին։
Հավակնորդների ցուցակում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից տեղ է գտել միայն Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով իր ակումբակից Դենիս Գլուշակովի հետ հարցման ընթացիկ առաջատարներից է։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19 տուրերում 26-ամյա Մովսիսյանը խփել է 12 գոլ եւ «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հայաստանի հավաքականի հարձակվողը Ռուսաստանի նախորդ առաջնությունում բրազիլացի Վանդերսոնի հետ կիսել էր լավագույն ռմբարկուի մրցանակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
15:09 , 10 սեպտեմբերի
14:19 , 10 սեպտեմբերի 
13:38 , 10 սեպտեմբերի
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի