15:50  ,  18 դեկտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը՝ Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստի հարցման ցուցակում

Ռուսական «Советский Спорт»-ն անցկացնում է հարցում՝ որոշելու համար Ռուսաստանի առաջնության 2013թ․ լավագույն ֆուտբոլիստին։

Հավակնորդների ցուցակում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներից տեղ է գտել միայն Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով իր ակումբակից Դենիս Գլուշակովի հետ հարցման ընթացիկ առաջատարներից է։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ընթացիկ առաջնության 19 տուրերում 26-ամյա Մովսիսյանը խփել է 12 գոլ եւ «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Հայաստանի հավաքականի հարձակվողը Ռուսաստանի նախորդ առաջնությունում բրազիլացի Վանդերսոնի հետ կիսել էր լավագույն ռմբարկուի մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով