16:38  ,  13 դեկտեմբերի, 2013

Վարշավա. Գաբրիել Սարգսյանի եւ Տիգրան Պետրոսյանի հերթական հաղթանակները

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի արագ եւ կայծակնային խաղի առաջնության երրորդ տուրում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը հերթական հաղթանակները տարան։

Սարգսյանը 2։0 հաշվով պարտության է մատնել Վասիլի Նեդիլկոյին, իսկ Պետրոսյանը՝ Ադամ Դեշժինսկիին։ Հայ շախմատիստները մեկնարկային տուրերում նույն հաշվով հաղթել էին մրցակիցներին եւ երրորդ տուրից հետո ունեն 6-ական միավոր։ Զավեն Անդրիասյանը երրորդ տուրում հաղթել է Հաննա Երենսկա-Բարլոյին եւ ունի 5.5 միավոր։

Գաբրիել Սարգսյանի հաջորդ մրցակիցն է Իվան Սալգադո Լոպեսը, իսկ Տիգրան Պետրոսյանն ուժերը կչափի Կացպեր Դրոզդովսկիի հետ։

Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով