16:38 13 դեկտեմբերի, 2013Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի արագ եւ կայծակնային խաղի առաջնության երրորդ տուրում շախմատի համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը հերթական հաղթանակները տարան։
Սարգսյանը 2։0 հաշվով պարտության է մատնել Վասիլի Նեդիլկոյին, իսկ Պետրոսյանը՝ Ադամ Դեշժինսկիին։ Հայ շախմատիստները մեկնարկային տուրերում նույն հաշվով հաղթել էին մրցակիցներին եւ երրորդ տուրից հետո ունեն 6-ական միավոր։ Զավեն Անդրիասյանը երրորդ տուրում հաղթել է Հաննա Երենսկա-Բարլոյին եւ ունի 5.5 միավոր։
Գաբրիել Սարգսյանի հաջորդ մրցակիցն է Իվան Սալգադո Լոպեսը, իսկ Տիգրան Պետրոսյանն ուժերը կչափի Կացպեր Դրոզդովսկիի հետ։
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 15-ին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.