19:04  ,  11 դեկտեմբերի, 2013

Յուրա Մովսիսյանը՝ Eurosport-ի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Eurosport-ում անցկացված հարցման արդյունքում ընդգրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջնություն կայացած առաջին շրջանի 19 տուրերի խորհրդանշական հավաքականում

Հավաքականը կազմվել է 4-4-2 տակտիկական սխեմայով: Հարցման արդյունքում 26-ամյա Մովսիսյանը ստացել է ձայների 40 տոկոսը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության 19 տուրերում Հայաստանի հավաքականի հարձակվողը խփել է 12 գոլ եւ «Ռոստովում» վարձավճարով հանդես եկող Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով