Երեւանի «Արարատը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանի եւ պաշտպան Հովհաննես Գրիգորյանի հետ, հաղորդում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Արարատը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Տիգրան Ոսկանյանի հետ մինչեւ 2014թ. մայիս:
Ավելի վաղ «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագրերը կիսապաշտպաններ Անդրանիկ Սարգսյանի եւ Գեւորգ Օհանյանի հետ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արարատը» պատրաստվում է համալրվել հայաստանցի եւ օտարերկրացի մի քանի ֆուտբոլիստներով:
Հիշեցնենք, որ «Արարատը» 30 միավորով վստահորեն գլխավորում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» հետ է 8 միավոր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:02 , 3 նոյեմբերի
09:36 , 3 նոյեմբերի
09:04 , 3 նոյեմբերի
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի