22:36 9 դեկտեմբերի, 2013Երեւանի «Արարատը» փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանի եւ պաշտպան Հովհաննես Գրիգորյանի հետ, հաղորդում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Արարատը» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Տիգրան Ոսկանյանի հետ մինչեւ 2014թ. մայիս:
Ավելի վաղ «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագրերը կիսապաշտպաններ Անդրանիկ Սարգսյանի եւ Գեւորգ Օհանյանի հետ:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արարատը» պատրաստվում է համալրվել հայաստանցի եւ օտարերկրացի մի քանի ֆուտբոլիստներով:
Հիշեցնենք, որ «Արարատը» 30 միավորով վստահորեն գլխավորում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում ընթացող Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» հետ է 8 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.