00:41  ,  27 ապրիլի, 2012

Հովհաննես Դավթյան. արդեն մտածմունքս նույն հաջողությամբ Oլիմպիական խաղերում հանդես գալն է

Չելյաբինսկում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում մեծ հաջողության հասավ Հովհաննես Դավթյանը (60կգ), ով պարտություն կրեց միայն եզրափակիչում` նվաճելով առաջնության արծաթե մեդալը: Մրցումների ավարտից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը ճեպազրույց է ունեցել Եվրոպայի փոխչեմպիոնի հետ:

Հովհաննես, շնորհավորում եմ բարձր արդյունքի համար, բայց կարող էիր եւ ավելին:

Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իհարկե, Եվրոպայի չեմպիոն էլ կարող էի դառնալ, քանի որ շատ լավ էի զգում ինձ տատամիի վրա: Բայց եզրափակիչում ինչ-որ բան չստացվեց: Ես Բեսլան Մուդրանովի նկատմամբ հաղթանակ ունեի, բայց այս անգամ չհաջողվեց:

Իսկ եզրափակիչի ճանապարհը ինչպե՞ս կբնութագրես:

Շատ դժվար էր (ծիծաղում է): Մինչեւ եզրափակիչ հասնելը հաղթանակ տարա տիտղոսակիր մարզիկների նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում առավելության հասա աշխարհի չեմպիոն Գեորգի Զանտարայայի նկատմամբ: Կարծում եմ, որ վատ արդունքի չեմ հասել, համենայնդեպս արդեն մտածմունքս նույն հաջողությամբ Oլիմպիական խաղերում հանդես գալն է: Ուրախ եմ, որ անմիջապես անդրադառնում եք իմ ելույթին: Ուժերիս հնարավորինն ու անհնարինը կանեմ Լոնդոնում էլ հաջողության հասնելու ու մեր երկրի մեդալների հավաքածուն հարստացնելու համար:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով