00:41 27 ապրիլի, 2012Չելյաբինսկում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականի կազմում մեծ հաջողության հասավ Հովհաննես Դավթյանը (60կգ), ով պարտություն կրեց միայն եզրափակիչում` նվաճելով առաջնության արծաթե մեդալը: Մրցումների ավարտից հետո NEWS.am Sport-ի թղթակիցը ճեպազրույց է ունեցել Եվրոպայի փոխչեմպիոնի հետ:
Հովհաննես, շնորհավորում եմ բարձր արդյունքի համար, բայց կարող էիր եւ ավելին:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իհարկե, Եվրոպայի չեմպիոն էլ կարող էի դառնալ, քանի որ շատ լավ էի զգում ինձ տատամիի վրա: Բայց եզրափակիչում ինչ-որ բան չստացվեց: Ես Բեսլան Մուդրանովի նկատմամբ հաղթանակ ունեի, բայց այս անգամ չհաջողվեց:
Իսկ եզրափակիչի ճանապարհը ինչպե՞ս կբնութագրես:
Շատ դժվար էր (ծիծաղում է): Մինչեւ եզրափակիչ հասնելը հաղթանակ տարա տիտղոսակիր մարզիկների նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում առավելության հասա աշխարհի չեմպիոն Գեորգի Զանտարայայի նկատմամբ: Կարծում եմ, որ վատ արդունքի չեմ հասել, համենայնդեպս արդեն մտածմունքս նույն հաջողությամբ Oլիմպիական խաղերում հանդես գալն է: Ուրախ եմ, որ անմիջապես անդրադառնում եք իմ ելույթին: Ուժերիս հնարավորինն ու անհնարինը կանեմ Լոնդոնում էլ հաջողության հասնելու ու մեր երկրի մեդալների հավաքածուն հարստացնելու համար:
Զրուցեց Խաչիկ Չախոյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.