10:26  ,  6 դեկտեմբերի, 2013

«Զենիթ» - «Ուրալ». Էդգար Մանուչարյանը եւ Արթուր Սարկիսովը չեն մասնակցի հանդիպմանը

Եկատերինբուրգի «Ուրալը» շարունակում է նախապատրաստվել ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղին, հաղորդում է «Ուրալի» պաշտոնական կայքը։

Վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը եւ Արթուր Սարկիսովը։ Բացի այդ, հյուրերին չեն օգնի պաշտպան Ալեքսանդր Բելոզերովը, կիսապաշտպաններ Ալեքսանդր Սապետան եւ Ալեքսանդր Նովիկովը։ Որակազրման պատճառով հանդիպումը բաց կթողնի կիսապաշտպան Ժերսոն Ասեւեդոն։

«Զենիթ» - «Ուրալ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 6-ին՝ Երեւանի ժամանակով 20։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում