20:28 5 դեկտեմբերի, 2013Անթալիայում ավարտված շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում շախմատի Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը լավագույնն էր առաջին խաղատախտակի վրա։
Արոնյանը մասնակցել է 8 տուրի, հաղթել չորսում, իսկ չորս պարտիան ավարտել ոչ ոքի։ ՖԻԴԵ-ի երկրորդ համարը ոչ մի պարտություն չի կրել։ Նա հաղթել է ամերիկացի Հիկարու Նակամուրային, Թուրքիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Իպատովին, հոլանդացի Անիշ Գիրիին եւ չինացի Լի Չաոյին։ Հայ գրոսմայստերը վաստակել է 6 միավոր։
Հիշեցնենք, որ աշխարհի նախկին չեմպիոն Հայաստանի հավաքականը զբաղեցրել է հինգերորդ տեղը։
Տեսանյութը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.