17:32  ,  5 դեկտեմբերի, 2013

Անթալիա. Հայաստանի հավաքականը զրկվեց մեդալ նվաճելու հնարավորությունից

Անթալիայում անցկացվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը հանդիպել է ուկրաինացիների հետ։

Տիգրան Պետրոսյանը սեւերով ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Արեշչենկոյի հետ։ Պարտիան ավարտվեց 46-րդ քայլում։ Ավելի վաղ Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել Վասիլի Իվանչուկի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը պարտվել էր Անտոն Կորոբովին։

Ուկրաինացիները հաղթում են 2։1 հաշվով եւ անկախ վերջին պարտիայի արդյունքից Հայաստանի հավաքականը զրկվում է մեդալ նվաճելու հնարավորությունից։ Վերջին տուրից առաջ աշխարհի նախկին չեմպիոնն ուներ 10 միավոր, իսկ Ուկրաինան՝ 12 եւ Հայաստանին միայն հաղթանակ էր հարկավոր մեդալ նվաճելու համար։ Ուկրաինան նվաճում է բրոնզե մեդալ։

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով