17:09 5 դեկտեմբերի, 2013Անթալիայում ավարտին մոտեցող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ տուրում Վլադիմիր Հակոբյանը երկրորդ խաղատախտակի վրա սեւերով 43-րդ քայլում պարտվեց Անտոն Կորոբովին: Հայաստանի հավաքականը մրցում է ուկրաինացիների հետ եւ 2 պարտիաներից հետո պարտվում է 0.5:1.5 հաշվով:
Ավելի վաղ Լեւոն Արոնյանը սպիտակներով 30-րդ քայլում ոչ ոքի էր խաղացել Վասիլի Իվանչուկի հետ: Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հանդիպել է Ալեքսանդր Մոիսենկոյին, իսկ Տիգրան Պետրոսյանը սեւերով ուժերը չափում է Ալեքսանդր Արեշչենկո հետ:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կորցրած Հայաստանի թիմին միայն հաղթանակ է հարկավոր բրոնզե մեդալակիր դառնալու համար:
Չինացիներն ապահովել են հաղթանակը թուրքերի հետ մրցամարտում եւ ռուսների պես անհասանելի են դարձել Հայաստանի թիմի համար:
Ռուսները 2:1 հաշվով հաղթում են Եգիպտոսին: Եթե վերջին պարտիայում ՖԻԴԵ-ի երրորդ համար Վլադիմիր Կրամնիկը չպարտվի, Ռուսաստանը կհռչակվի աշխարհի չեմպիոն:
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.