02:08  ,  5 դեկտեմբերի, 2013

Իտալիայի Գավաթ. Տանտերերի հաղթանակով

Իտալիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջանում Միլանի «Ինտերը» տանը 3։2 հաշվով հաղթել է «Տրապանիին»։ Տանտերերը մինչեւ 54-րդ րոպեն 3։0 հաշվով հաղթում էին մրցակցին, սակայն հյուրերին հաջողվեց երկու գնդակ խփել։ Միլանցիները կարողացան պահել հաղթական հաշիվը։ 

«Ատալանտան» սեփական խաղադաշտում ուժեղ էր «Սասուոլոյից», իսկ «Կյեւոն»՝ «Ռեջինայից»։

Իտալիայի Գավաթ, չորրորդ շրջան

«Ինտեր» - «Տրապանի»՝ 3:2

Ֆրեդի Գուարին, 4, Իսհակ Բելֆոդիլ 40, Սաֆիր Սլիտի Տաիդեր 44 – Կրիստիան Կաչետա 54, Ջուզեպե Մադոնիա 90

«Կյեւո» - «Ռեջինա»՝ 4:1

Ալբերտո Պալոսկի 16, 25, Մատեո Արդեմագնի 50, Վիկտոր դա Սիլվա 77 – Մատեո Գենտիլի 36  

«Ատալանտա» - «Սասուոլո»՝ 2:0

Մուսա Կոնե 5, Ջուզեպե դե Լուկա 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով