17:11  ,  4 դեկտեմբերի, 2013

Արթուր Դավթյանը զիջել է միայն ռուս մարմնամարզիկին

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել Օլիմպիական խաղերի կրնկակի, աշխարհի բացարձակ եւ Եվրոպայի 6-ակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի 20-րդ ավանդական միջազգային հուշամրցաշարում:

Դավթյանը բազմամարտում 6 գործիքների վրա վարժություններից հետո գրավել երկրորդ տեղը՝ զիջելով միայն ռուս Դմիտրի Գոգոտովին: 

Բոլոր վեց գործիքներում Արթուրը դուրս է եկել եզրափակիչ: Հենացատկում  հայ մարմնամարզիկը գրավել է առաջին տեղը, նժույգաթափերում՝ երկրորդ, իսկ օղակների վրա՝ երրորդ: 

Երիտասարդական մրցաշարում հանդես եկած Արսեն Գասպարյանը բազմամարտում գրավել է 7-րդ տեղը, փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում