19:46  ,  26 ապրիլի, 2012

Կառլեն Մկրտչյան. Պետք է վիրահատվեմ

NEWS.am Sport-ն արդեն տեղեկացրել է, որ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի՝ հետաձգված «Տավրիա» - «Մետալուրգ» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ  Կառլեն Մկրտչյանը քթի կոտրվածք է ստացել:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ֆուտբոլիստի հետ:

Կառլեն, ինչպե՞ս ես քեզ զգում հիմա:

Կոտրվել է քիթս: Սա արդեն երրորդ անգամ է: Կարելի է ասել, որ այժմ  լավ եմ: Ցավ զգում եմ, բայց կարծում եմ՝ կկարողանամ խաղալ:

Չե՞ս վիրահատվելու:

Հենց խաղից հետո բժիշկները ուղղեցին քիթս, բայց դեռ լավ չեմ շնչում: Վիրահատության կարիք կա, բայց դա երեւի թե պետք է հարմարեցնեմ ֆուտբոլային օրացույցի հետ: Կարծում եմ` կգամ Հայաստանում կվիահատվեմ:

Երկու օրից Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչն է: Կտեսնե՞նք քեզ խաղադաշտում:

Դեռ պարզ չի, բայց հնարավոր է, որ խաղամ, քանի որ մարզումներին մասնակցել եմ:

Ո՞րն է ավելի կարեւոր` Ուկրաինայի առաջնությունում հաջող հանդես գալն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելը, թե ՞ Ուկրաինայի գավաթը:

Երկուսն էլ կարեւոր են, բայց եթե կարողանանք հաղթել  գավաթը, կնվաճենք նաեւ Եվրոպայի լիգայի ուղեգիր: Եթե այնպես ստացվի, որ մենք կիսաեզրափակիչում հաղթենք «Կարպատներին», իսկ «Շախտյորը»՝ «Վոլինին» թիմին, այդ դեպքում նույնպես Եվրոպայի լիգային կմասնակցենք, քանի որ «Շախտյորը» մասնակցելու է Չեմպիոնների լիգային:

Գո՞հ ես քո մարզավիճակից ու խաղից:

Մինչեւ վնասվածքը խաղում էի: Կարծում եմ նորմալ մարզավիճակ ունեմ:

Զրուցեց Վերա Մարտիրոսյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով