19:46 26 ապրիլի, 2012NEWS.am Sport-ն արդեն տեղեկացրել է, որ ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 21-րդ տուրի՝ հետաձգված «Տավրիա» - «Մետալուրգ» հանդիպման ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կառլեն Մկրտչյանը քթի կոտրվածք է ստացել:
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ֆուտբոլիստի հետ:
Կառլեն, ինչպե՞ս ես քեզ զգում հիմա:
Կոտրվել է քիթս: Սա արդեն երրորդ անգամ է: Կարելի է ասել, որ այժմ լավ եմ: Ցավ զգում եմ, բայց կարծում եմ՝ կկարողանամ խաղալ:
Չե՞ս վիրահատվելու:
Հենց խաղից հետո բժիշկները ուղղեցին քիթս, բայց դեռ լավ չեմ շնչում: Վիրահատության կարիք կա, բայց դա երեւի թե պետք է հարմարեցնեմ ֆուտբոլային օրացույցի հետ: Կարծում եմ` կգամ Հայաստանում կվիահատվեմ:
Երկու օրից Ուկրաինայի գավաթի կիսաեզրափակիչն է: Կտեսնե՞նք քեզ խաղադաշտում:
Դեռ պարզ չի, բայց հնարավոր է, որ խաղամ, քանի որ մարզումներին մասնակցել եմ:
Ո՞րն է ավելի կարեւոր` Ուկրաինայի առաջնությունում հաջող հանդես գալն ու Եվրոպայի լիգայի ուղեգիր ձեռք բերելը, թե ՞ Ուկրաինայի գավաթը:
Երկուսն էլ կարեւոր են, բայց եթե կարողանանք հաղթել գավաթը, կնվաճենք նաեւ Եվրոպայի լիգայի ուղեգիր: Եթե այնպես ստացվի, որ մենք կիսաեզրափակիչում հաղթենք «Կարպատներին», իսկ «Շախտյորը»՝ «Վոլինին» թիմին, այդ դեպքում նույնպես Եվրոպայի լիգային կմասնակցենք, քանի որ «Շախտյորը» մասնակցելու է Չեմպիոնների լիգային:
Գո՞հ ես քո մարզավիճակից ու խաղից:
Մինչեւ վնասվածքը խաղում էի: Կարծում եմ նորմալ մարզավիճակ ունեմ:
Զրուցեց Վերա Մարտիրոսյանը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.