Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրը: Հայաստանի հավաքականը մրցում է գերմանացիների հետ: Գրոսմայստերների մեկնարկային ձեռքսեղման տեսագրությունը ներկայացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գերմանիա - Հայաստան
Գեորգ Մեյեր (2623) - Լեւոն Արոնյան (2803)
Սերգեյ Մովսեսյան (2700) - Դանիել Ֆրիդման (2600)
Արկադի Նայդիչ (2727) - Վլադիմիր Հակոբյան (2681)
Գաբրիել Սարգսյան (2676) - Դավիթ Բարամիձե (2614)
6-րդ տուրի մյուս զույգերն են Եգիպտոս - Չինաստան, Ադրբեջան - ԱՄՆ, Թուրքիա - Ռուսաստան, Հոլանդիա - Ուկրաինա:
Հինգերորդ տուրից հետո Հայաստան ունի 6 միավոր, իսկ Գերմանիան՝ 4։ Առաջատար Ուկրաինայի հավաքականն ունի 10 միավոր։
Հիշեցնենք, որ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի էր խաղացել Ադրբեջանի թիմի հետ։
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում