Գերմանիա - Հայաստան. մեկնարկային ձեռքսեղմում

18:36   2 դեկտեմբերի, 2013

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրը: Հայաստանի հավաքականը մրցում է գերմանացիների հետ: Գրոսմայստերների մեկնարկային ձեռքսեղման տեսագրությունը ներկայացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գերմանիա - Հայաստան

Գեորգ Մեյեր (2623) - Լեւոն Արոնյան (2803)

Սերգեյ Մովսեսյան (2700) - Դանիել Ֆրիդման (2600)

Արկադի Նայդիչ (2727) - Վլադիմիր Հակոբյան (2681)

Գաբրիել Սարգսյան (2676) - Դավիթ Բարամիձե (2614)

6-րդ տուրի մյուս զույգերն են Եգիպտոս - Չինաստան, Ադրբեջան - ԱՄՆ, Թուրքիա - Ռուսաստան, Հոլանդիա - Ուկրաինա:

Հինգերորդ տուրից հետո Հայաստան ունի 6 միավոր, իսկ Գերմանիան՝ 4։ Առաջատար Ուկրաինայի հավաքականն ունի 10 միավոր։

Հիշեցնենք, որ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ ոքի էր խաղացել Ադրբեջանի թիմի հետ։

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.