22:42  ,  30 նոյեմբերի, 2013

Յուրգեն Կլոպը ներողություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին

Ես արդեն ներողություն եմ հայտնել Հենրիխին: Միկին նույնպես կարող էր արժանիորեն իրացնել 11 մետրանոցը: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետին հարցրել են, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չիրացրեց «Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղի վերջնամասում նշանակված 11 մետրանոց հարվածը:

«Դա իմ մեղքն էր: Մխիթարյանն արդարացիորեն է հիասթափվել: Ինքս ցույց տվեցի, որ պետք է հարվածի 9-րդ համարը. ստացվեց տհաճ իրավիճակ: Ես արդեն ներողություն եմ հայտնել Հենրիխին: Պարզապես ցանկանում էի, որ գնդակը հայտնվեր դարպասում: Միկին նույնպես կարող էր արժանիորեն իրացնել 11 մետրանոցը»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:

Հիշեցնենք, որ խաղի ավելացված ժամանակում, երբ «Բորուսիան» հաղթում էր 2:1 հաշվով, Մխիթարյանը ցանկացավ իրացնել «Մայնցի» դարպասին նշանակված 11 մետրանոցը, սակայն լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վերջին պահին գնդակը պահանջեց Հենրիխից՝ հրահանգ ստանալով «Բորուսիայի» պահեստայինների նստարանից:

«Մայնցի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 50-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում