Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում հանդիպել էին գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի նախկին եւ այժմյա թիմերը՝ «Մայնցը» եւ Դորտմունդի «Բորուսիան»: Մայնցում կայացած խաղում դորտմունդցիները հաղթեցին 3:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղը սկսել էր «Բորուսիայի» փոխարինողների նստարանից: Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ 50-րդ րոպեին Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման: 20 րոպե անց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը տուգանայինից առաջ մղեց «Բորուսիային», սակայն դորտմունդցիների ուրախությունը երկար չտեւեց: 4 րոպե անց կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը 11 մետրանոց հարվածով խփեց «Մայնցի» պատասխան գնդակը: Անցավ եւս 4 րոպե եւ 11 մետրանոց հարված նշանակվեց արդեն դաշտի տերերի դարպասին: Լեհ ռմբարկու Ռոբերտ Լեւանդովսկին չվրիպեց, իսկ ավելացված ժամանակում իրացրեց եւս մեկ 11 մետրանոց՝ հաղթանակ պարգեւելով դորտմունդցիներին:
Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում Արյեն Ռոբենի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթեց Բրաունշվեյգի «Այնտրախտին», իսկ Լեւերկուզենի «Բայերը» շանս չտվեց «Նյուրնբերգին»՝ 3:0:
«Բավարիայի» Բունդեսլիգայում իր անպարտելիության շարքը հասցրեց 39 խաղի՝ թարմացնելով սեփական ռեկորդը:
13-րդ տուրից հետո առաջատար «Բավարիան» ունի 38 միավոր, «Բայերը»՝ 34, իսկ Դորտմունդի «Բորուսիան» 31 միավորով երրորդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր
«Մայնց» - «Բորուսիա»՝ 1:3
Էրիկ Շուպո-Մոտինգ, 74 (11մ.) – Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 70, Ռոբերտ Լեւանդովսկի, 78 (11մ.), 90+4 (11մ.)
«Բայեր» - «Նյուրնբերգ»՝ 3:0
Սոն Հին Մին, 36, 77, Շտեֆան Կիսլինգ, 47
«Հոֆֆենհայմ» - «Վերդեր»՝ 4:4
Սեյադ Սալիհովիչ, 12 (11մ.), 18 (11մ.), Կեւին Ֆոլանդ, 49, Կայ Հերդլինգ, 53 – Աարոն Հանտ, 45 (11մ.), Էլջերիո Էլիա, 45+2, Նիլս Պետերսեն, 58, Ֆիլիպ Բարգֆրեդե, 90+1
«Հերտա» - «Աուգսբուրգ»՝ 0:0
«Բավարիա» - «Այնտրախտ»՝ 2:0
Արյեն Ռոբեն, 2, 30
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:30 , 30 օգոստոսի
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի
17:42 , 29 օգոստոսի