22:42 30 նոյեմբերի, 2013Ես արդեն ներողություն եմ հայտնել Հենրիխին: Միկին նույնպես կարող էր արժանիորեն իրացնել 11 մետրանոցը: Այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Գերմանացի մասնագետին հարցրել են, թե ինչու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չիրացրեց «Մայնցի» դեմ գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղի վերջնամասում նշանակված 11 մետրանոց հարվածը:
«Դա իմ մեղքն էր: Մխիթարյանն արդարացիորեն է հիասթափվել: Ինքս ցույց տվեցի, որ պետք է հարվածի 9-րդ համարը. ստացվեց տհաճ իրավիճակ: Ես արդեն ներողություն եմ հայտնել Հենրիխին: Պարզապես ցանկանում էի, որ գնդակը հայտնվեր դարպասում: Միկին նույնպես կարող էր արժանիորեն իրացնել 11 մետրանոցը»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» կայքը:
Հիշեցնենք, որ խաղի ավելացված ժամանակում, երբ «Բորուսիան» հաղթում էր 2:1 հաշվով, Մխիթարյանը ցանկացավ իրացնել «Մայնցի» դարպասին նշանակված 11 մետրանոցը, սակայն լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վերջին պահին գնդակը պահանջեց Հենրիխից՝ հրահանգ ստանալով «Բորուսիայի» պահեստայինների նստարանից:
«Մայնցի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 50-րդ րոպեին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.