Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մայնցի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղի վերջնամասում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թույլ չեն տվել իրացնել 11 մետրանոց հարվածը:
Խաղի ավելացված ժամանակում, երբ «Բորուսիան» հաղթում էր 2:1 հաշվով, Մխիթարյանը ցանկացել է իրացնել «Մայնցի» դարպասին նշանակված 11 մետրանոցը, սակայն լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վերջին պահին գնդակը պահանջել է Հենրիխից՝ խփելով խաղի վերջին գոլը: Մինչեւ այդ Լեւանդովսկին հրահանգ է ստացել «Բորուսիայի» պահեստայինների նստարանից:
Հիշեցնենք, որ «Մայնցի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 50-րդ րոպեին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 30 օգոստոսի
01:30 , 30 օգոստոսի
00:43 , 30 օգոստոսի 
23:49 , 29 օգոստոսի
23:13 , 29 օգոստոսի
22:28 , 29 օգոստոսի 
22:17 , 29 օգոստոսի
19:57 , 29 օգոստոսի 
19:26 , 29 օգոստոսի 
17:56 , 29 օգոստոսի