21:22 30 նոյեմբերի, 2013Դորտմունդի «Բորուսիայի» եւ «Մայնցի» միջեւ գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի խաղի վերջնամասում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թույլ չեն տվել իրացնել 11 մետրանոց հարվածը:
Խաղի ավելացված ժամանակում, երբ «Բորուսիան» հաղթում էր 2:1 հաշվով, Մխիթարյանը ցանկացել է իրացնել «Մայնցի» դարպասին նշանակված 11 մետրանոցը, սակայն լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վերջին պահին գնդակը պահանջել է Հենրիխից՝ խփելով խաղի վերջին գոլը: Մինչեւ այդ Լեւանդովսկին հրահանգ է ստացել «Բորուսիայի» պահեստայինների նստարանից:
Հիշեցնենք, որ «Մայնցի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը փոխարինման դուրս եկավ 50-րդ րոպեին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.