11:44  ,  30 նոյեմբերի, 2013

Անթալիա. Հայաստան vs Ադրբեջան

Անթալիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության հինգերորդ տուրում աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Եվրոպայի նորընծա չեմպիոն Ադրբեջանի թիմը։

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմրցի Ռաուֆ Մամեդովի, Սերգեյ Մովսեսյանը՝ Էլթաջ Սաֆարլիի, Վլադիմիր Հակոբյանը՝ Նիջատ Մամեդովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Վասիֆ Դուրարբեյլիի հետ։ 

Չորրորդ տուրից հետո Հայաստան ունի 5 միավոր, իսկ Ադրբեջանը՝ 4։ 5-րդ տուրում Ուկրաինան կմրցի Թուրքիայի, Ռուսաստանը՝ Գերմանիայի, ԱՄՆ-ն՝ Չինաստանի, Հոլանդիան՝ Եգիպտոսի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում 1.5։2.5 հաշվով պարտվել է Չինաստանին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով