22:06  ,  29 նոյեմբերի, 2013

Աշխարհի առաջնություն. Հայաստանը պարտվեց Չինաստանին

Թուրքիայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության 4-րդ տուրում աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականը չկարողացավ պահել հաղթական հաշիվը Չինաստանի հետ պայքարում: Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո պարտություն կրեցին Սերգեյ Մովսեսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Գաբրիել Սարգսյանը պարտիան ավարտեց ոչ ոքի:

Վերջինն ավարտվեց Վլադիմիր Հակոբյանի պարտիան: Հայ գրոսմայստերը սեւերով 51-րդ քայլում ընդունեց պարտությունը Բու Սյանչժիից:

Չինաստան - Հայաստան՝ 2.5 : 1.5

Լի Չաո - Լեւոն Արոնյան՝ 0:1

Սերգեյ Մովսեսյան - Դին Լիրեն՝ 0:1

Բու Սյանչժի -  Վլադիմիր Հակոբյան՝ 1:0

Գաբրիել Սարգսյան - Յույ Յանյի՝ 0.5:0.5

4-րդ տուրում Ուկրաինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց գերմանացիներին եւ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանի թիմը 2.5:1.5 հաշվով առավելության հասավ ադրբեջանցիների նկատմամբ եւ 5 միավորով հավասարվեց Հայաստանին: 4-ական միավոր ունեն Գերմանիան, Ադրբեջանը, Հոլանդիան, ԱՄՆ-ն եւ Չինաստանը: 

ԱՄՆ - Եգիպտոս՝ 3.5 : 0.5
Թուրքիա - Հոլանդիա՝ 0.5 : 3.5
Գերմանիա - Ուկրաինա՝ 1 : 3
Ադրբեջան - Ռուսաստան՝ 1.5 : 2.5

5-րդ տուրում Հայաստանի մրցակիցը Ադրբեջանն է: Ուկրաինան կմրցի Թուրքիայի, Ռուսաստանը՝ Գերմանիայի, ԱՄՆ-ն՝ Չինաստանի, Հոլանդիան՝ Եգիպտոսի հետ:

Տեսանյութը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքի:

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով