Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Գարի Կասպարովը Twitter-ի իր էջում պատասխանել է այն հարցին, թե աշխարհի հաջորդ առաջնությունում ով կարող է լինել նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը։ Նա վստահ է, որ աշխարհի նորընծա չեմպիոնի մրցակիցը կարող է լինել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, կամ ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը։
«Ֆավորիտները Կրամնիկն ու Արոնյանն են»,- գրել է Կասպարովը։
Հիշեցնենք, որ 2014-ի մարտին Ռուսաստանի Խանտի Մասիյսկում կկայանա հավակնորդների մրցաշարը։ Հաղթողն իրավունք կստանա համաշխարհային թագի համար մրցամարտ անցկացնել Կարլսենի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
22:40 , 24 հոկտեմբերի
22:35 , 24 հոկտեմբերի 
21:57 , 24 հոկտեմբերի 
21:11 , 24 հոկտեմբերի 
20:40 , 24 հոկտեմբերի
19:57 , 24 հոկտեմբերի
19:56 , 24 հոկտեմբերի 
18:56 , 24 հոկտեմբերի 
18:32 , 24 հոկտեմբերի
17:23 , 24 հոկտեմբերի