16:56 29 նոյեմբերի, 2013Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ՖԻԴԵ-ի նախագահի թեկնածու Գարի Կասպարովը Twitter-ի իր էջում պատասխանել է այն հարցին, թե աշխարհի հաջորդ առաջնությունում ով կարող է լինել նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը։ Նա վստահ է, որ աշխարհի նորընծա չեմպիոնի մրցակիցը կարող է լինել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, կամ ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկը։
«Ֆավորիտները Կրամնիկն ու Արոնյանն են»,- գրել է Կասպարովը։
Հիշեցնենք, որ 2014-ի մարտին Ռուսաստանի Խանտի Մասիյսկում կկայանա հավակնորդների մրցաշարը։ Հաղթողն իրավունք կստանա համաշխարհային թագի համար մրցամարտ անցկացնել Կարլսենի հետ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.