11:43  ,  29 նոյեմբերի, 2013

Անթալիա. Հայաստան vs Չինաստան

Անթալիայում շարունակվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում նոյեմբերի 29-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին, կմեկնարկեն չորրորդ տուրի պարտիաները:

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Չինաստանի թիմը։ Լեւոն Արոնյանը կմրցի Չաո Լիի, Սերգեյ Մովսիսյանը՝ Լիրեն Դինգի, Վլադիմիր Հակոբյանը՝ Սյանչժի Բուի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Յանգվի Յուի հետ։ 

Հիշեցնենք, որ երրորդ տուրում Հայաստանը 2։5.1։5 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ին, իսկ Չինաստանը 1.5։2.5 հաշվով պարտվել Ռուսաստանին։ Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր։ Ուկրաինայի թիմը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով