11:43 29 նոյեմբերի, 2013Անթալիայում շարունակվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում նոյեմբերի 29-ին՝ Երեւանի ժամանակով 17:00-ին, կմեկնարկեն չորրորդ տուրի պարտիաները:
Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Չինաստանի թիմը։ Լեւոն Արոնյանը կմրցի Չաո Լիի, Սերգեյ Մովսիսյանը՝ Լիրեն Դինգի, Վլադիմիր Հակոբյանը՝ Սյանչժի Բուի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Յանգվի Յուի հետ։
Հիշեցնենք, որ երրորդ տուրում Հայաստանը 2։5.1։5 հաշվով հաղթել էր ԱՄՆ-ին, իսկ Չինաստանը 1.5։2.5 հաշվով պարտվել Ռուսաստանին։ Երրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր։ Ուկրաինայի թիմը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.