21:48  ,  28 նոյեմբերի, 2013

Անթալիա. Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5։1։5 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։

Շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթել է Հիկարու Նակամուրային, Գաբրիել Սարգսյանը ոչ ոքի է խաղացել Վարուժան Հակոբյանի, Սերգեյ Մովսիսյանը՝ Գատա Կամսկիի, իսկ Վլադիմիր Հակոբյանը՝ Ալեքսանդր Օնիշչուկի հետ։ 

Հայաստանը 5 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Ուկրաինան է, որը 2.5:1.5 հաշվով հաղթեց Ադրբեջանին եւ ունի 6 միավոր:

Չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Չինաստանի թիմը։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել Ռուսաստանի հետ, իսկ երկրորդ տուրում հաղթել Եգիպտոսին։  

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով