13:37  ,  26 ապրիլի, 2012

Ձյուդոյի Եվրոպայի առաջնություն. Հայ մարզիկները երկու հաղթանակ տարան

Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան հայ մարզիկները։

Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ 57 կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը պարտվեց իսպանացի Կոնսեպսյոն Բելորինին եւ դուրս մնաց հետագա պայքարից։

48 կգ քաշային Գայանե Հարությունյանը դեռեւս պայքարի մեջ չի մտել, սակայն արդեն հայտնի է նրա մրցակցի անունը։ 1/8 եզրափակիչում Գայանեի մրցակիցը կլինի ֆրանսիացի Լետիցիա Պաեին, որը հաղթել է թուրք Դիլար Լոկմանխեկիմին։

Տղամարդկանց մրցաշարում 1/8 եզրափակիչի ուղեգիր ձեռք բերեց Հովհաննես Դավթյանը, որը պայքարից դուրս թողեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յուհո Ռեյնվալին։ 1/8 եզրափակիչում Հովհաննես Դավթյանի մրցակիցը կլինի թուրք Իսկանդեր Օզքանօղլուն։

66 կգ քաշային Արմեն Նազարյանն առաջին գոտեմարտում պարտվեց վրացի Լաշա Շավդատուշվիլին եւ դուրս մնաց հետագա պայքարից։

Արմեն Բաղդասարյանն (81 կգ) ու Հակոբ Առաքելյանը (100 կգ) պայքարի մեջ կմտնեն համապատասխանաբար ապրիլի 27-ին եւ 28-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս