20:32  ,  28 նոյեմբերի, 2013

Անթալիա. Լեւոն Արոնյանի հաղթանակով

Անթալիայում շարունակվող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը մրցում է ԱՄՆ-ի թիմի հետ։

Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 42-րդ քայլում սպիտակներով հաղթեց Հիկարու Նակամուրային։ Զուգահեռ ընթանում են Սերգեյ Մովսեսյան (2700) – Գատա Կամսկի (2721), Վլադիմիր Հակոբյան (2681) – Ալեքսանդր Օնիշչուկ (2672) եւ Գաբրիել Սարգսյան (2676) – Վարուժան Հակոբյան (2625) պարտիաները։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջին տուրում ոչ ոքի էր խաղացել Ռուսաստանի հետ, իսկ երկրորդ տուրում հաղթել Եգիպտոսին։

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News