21:21  ,  28 նոյեմբերի, 2013

Անթալիա. Գաբրիել Սարգսյանը եւ Վարուժան Հակոբյանը խաղաղությամբ բաժանվեցին

Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ի թիմն է։

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանի հետ։ Պարտիան ավարտվեց 52-րդ քայլում՝ ոչ ոքի։ Սարգյսանը խաղում էր սեւերով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթել էր Հիկարու Նակամուրային։

Զուգահեռ ընթանում են Սերգեյ Մովսեսյան (2700) – Գատա Կամսկի (2721) եւ Վլադիմիր Հակոբյան (2681) – Ալեքսանդր Օնիշչուկ (2672) պարտիաները։

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News