21:21 28 նոյեմբերի, 2013Անթալիայում ընթացող շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ի թիմն է։
Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանի հետ։ Պարտիան ավարտվեց 52-րդ քայլում՝ ոչ ոքի։ Սարգյսանը խաղում էր սեւերով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ շախմատի Համաշխարհային Օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթել էր Հիկարու Նակամուրային։
Զուգահեռ ընթանում են Սերգեյ Մովսեսյան (2700) – Գատա Կամսկի (2721) եւ Վլադիմիր Հակոբյան (2681) – Ալեքսանդր Օնիշչուկ (2672) պարտիաները։
NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.