Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը նոյեմբերի 27-ին վիրահատվել է Լոս Անջելեսում: «Սպարտակի» բժիշկ Միխայիլ Վարդապետովի խոսքով՝ 26-ամյա հարձակվողի ծնկի վիրահատությունը հաջող է անցել, հաղորդում է «Սպարտակի» կայքը:
Այս տարի Հայաստանի հավաքականի հարձակվողն այլեւս խաղադաշտ դուրս չի գա «Սպարտակի» կազմում: Ռուսական Պրեմյեր լիգայում Վալերի Կարպինի թիմի տաերվերջի 2 խաղերը «Ռոստովի» եւ «Վոլգայի» դեմ են:
Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի դեմ Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղում Մովսիսյանը խաղադաշտ էր դուրս եկել ցավազրկմամբ: Ռուսաստանի ընթացիկ առաջնության 16 խաղերում հարձակվողը խփել է 12 գոլ եւ Արտյոմ Ձյուբայի հետ գլխավորում է ռմբարկուների ցուցակը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի