22:24  ,  26 նոյեմբերի, 2013

Անթալիա. Հայաստան – Ռուսաստան՝ 2:2

Հայաստանի եւ Ռուսաստանի հավաքականները ոչ ոքիով բաժանվեցին Անթալիայում մեկնարկած շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում:

Վերջինը պարտիան ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, ով սեւերով 88-րդ քայլում ոչ ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Ավելի վաղ ՖԻԴԵ-ի երկրորդ համար Լեւոն Արոնյանը սեւերով 48-րդ քայլում միավորը կիսել էրՎլադիմիր Կրամնիկի հետ, Սերգեյ Մովսեսյանը սպիտակներով 40-րդ քայլում ոչ ոքի էր խաղացել Սերգեյ Կարյակի հետ, իսկ սպիտակներով խաղացած Գաբրիել Սարգսյանի եւ Յան Նեպոմնյաշչիի միջեւ պարտիան ավարտվել էր 41-րդ քայլում՝ ոչ ոքի:

Երկրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Եգիպտոսի թիմը, որն առաջին տուրում պարտվեց գերմանացիներին: 

NEWS.am Sport-ը շախմատի աշխարհի թիմային առաջնությունը լուսաբանում է  հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում